Մեկ ոստիկան է սպանվել Ուկրաինայում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների հեևանքով:
Ինչպես տեղեկացնում korrespondent.net-ը ուրբաթ երեկոյան մայրաքաղաքի Գոլսևսկոմ թաղամասում, պահակները, ովքեր աշխատելիս են եղել շինհրապարակում, հայտնաբերել են 27-ամյա ոստիկանի դին: Ոստիկանության աշխատակիցները ոստիկանի սպանությունը կապում են Եվրամեյդանում գործող ցուցարարների գլխավոր խմբավորման հետ:
Միջադեպի ականատեսների տված տեղեկատվության համաձայն, հանցագործությունը կատարած անձիք արագ փախչել են դեպքի վայրից: Վկայությունների համաձայն, այդ մարդկանց ավելի վաղ տեսել են այն խմբի անդամների մեջ, ովքեր գրավել էին Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարարության շենքը: