Ֆրանսիայում ռոբոտները կսկսեն փոխարինել այն աշակերտներին, ովքեր հիվանդության պատճառով չեն կարող ներկա գտնվել դասին:
Նոր ուսումնական տարվանից, այս ռոբոտները՝ առաջինը աշխարհում, կկիրառեն Ֆրանսիայի Լիոն քաղաքի երեք դպրոցների աշակերտները: Այս մասին տեղեկացնում է Euromag-ը:
Այս գաղափարը կդառնա իրականություն` շնորհիվ Awabot ընկերության:
Ինչպես գրում է 20 Minutes-ը երեխաները կարող են կառավարել ռոբոտին անգամ տանից և նույնիսկ շփվել համադասարանցիների հետ, ովքեր կտեսնեն նրան սարքի փոքր մոնիտորի միջոցով: