ԱՄՆ դեպարտամենտի մամուլի քարտուղար Մերի Հարֆը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին հրաժարվել ուժի կիրառումից:

Այս մասին հաղորդում է ԱՄՆ դեպարտամենտի կայքը:

«Մեր ցավակցությունն ենք հայտնում հրադադարի խախտման հետևանքով զոհերի համար և կոչ անում դադարեցնել ուժի կիրառումը: Պետք է համատեղ աշխատանքով հասնել խաղաղության»,- նշում է իր հաղորդագրության մեջ դեպարտամենտի մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի գիշերը, հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում, արձանագրվել էին ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձ, որի հետևանքով զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: