Կիևում ցուցարարները սկսել են սպանել և փախցնել իրավապահներին: Այս մասին տեղեկացնում է topnews.ru-ն:

Ըստ տեղի լրատվամիջոցների` ցուցարաների և իրավապահների միջև բախումները շարունակվում են: Ամեն րոպե նոր վիրավորներ են դիմում բուժօգնության:

2 հոգի զրկվել են աչքերից, իսկ ուղիղ եթերի ժամանակ պայթեցրել են լրագրողին:Զոհերի թիվը հասել է 5-ի:

Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, երեք ոստիկան են առևանգվել ցուցարաների կողմից, որոնցից մեկի դին հայտնաբերվել է երեկ երեկոյան: