Մոսկվայի ամենահայտնի շինությանը՝ Ամինևսկյան խճուղու ջրաշխարհին, կգա փոխարինման նոր բազմաֆունկցիոնալ համալիրը:
Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը գնել է Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող լքված բազմահարկ շինությունը, որտեղ տեղի է ունեցել «Բրիգադա» ֆիլմի վերջին դրվագի նկարահանմանումը:
Այս մասին հայտնել է «Տաշիր» ընկերության փոխնախագահ Իգոր Բուլատովը. գրում է forbes.ru-ն:
Ինչպես տեղեկացրել է փոխնախագահը՝ լքված շինությունը կքանդվի և դրա փոխարեն ընկերությունը նախատեսում է կառուցել նոր բազմաֆունկցիոնալ համալիր՝ առևտրային և գրասենյակային առանձին բաժիններով, ինչպես նաև բնակարանային շենքերով: Ապագա շինության ընդհանուր մակերեսը կկազմի 125000 քառակուսի մետր: Համալիրի շահագործումը նախատեսվում է իրականացնել 2015թ.-ին: Forbes.ru-ն նշում է, որ 2007թ.-ին այս շինությունը գնել է «Finlend» ընկերությունը վճարելով՝ 38 միլիոն դոլար, այժմ այն հայ գործարարը ձեռք է բերել 100 միլիոն դոլարով: