Ուկրաինայի մայրաքաղաքում զանգվածային անկարգությունների մասնակիցները գրավել են Արդարադատության նախարարության շենքերից մեկը, որը գտնվում Անկախության հրապարակին կից: Շենքի գրավումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 22:30-ի սահմաններում: Այս մասին հաղորդում են մի շարք տեղական ԶԼՄ – ներ, իսկ Ուկրաինայի ներքին գործերի նախարարութունը ԻՏԱՌ – ՏԱՍՍ-ին հաստատել է այս տեղեկատվությունը:

ՆԳՆ-ն հայտարարել է , որ իրավապահ մարմինները խնդրել են ներս թողնել իրենց դեպքի վայր` տարածքը զննելու նպատակով, սակայն երկաթյա սաղավրտներ և դիմակներ հագած, փայտե և երկաթե ձողերով զինված մոտ 50 երիտասարդ, կտրականապես մերժել են իրավապահների խնդրանքը: Միեւնույն ժամանակ ցուցարարները հայտարարել են, որ շենքը գրավվել է` գիշերելու և տաքանալու նպատակով:

Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը , Ուկրաինայի պաշտպանության նախարարը բացառել է բանակի հնարավոր միջամտությունը` հակամարտության լուծման հարցում: