Ռուս երիտասարդը ԱՄՆ–ում մեղադրվում է պայթուցիկ սարք պահելու մեջ: Մեղադրյալը ասել է, որ ցանկանում էր պայթուցիկ սարքը պայթեցնել որևէ անմարդաբնակ տարածքում եւ չի պատրաստվել խարխլել որևէ օբյեկտ. հաղորդում է CNN- ը: 19 ամյա Վլադիսլավ Միֆտախովը ձերբակալվել է ուրբաթ երեկոյան Փենասիլվանիյա նահանգի Ալթունա քաղաքում:
Ինչպես հաղորդում է РиаНовостин նա նաև մեղադրվում է մարդկանց կյանքի համար վտանգավոր իրավիճակ ստեղծելու, ինչպես նաև արգելված զենք պահելու, թմրադեղեր օգտագործելու մեջ: Ըստ մամլո հաղորդագրության , երիտասարդը ոստիկանությանը հայտնել է , որ ինքը նախկինում էլ է փորձարկել պայթուցիկ սարքեր Կալիֆորնիայում ,իսկ վերջերս էլ երեք փոքր ռումբ է պայթեցրել տան շրջակայքում:
Ներկայումս Միֆֆտախովը գտնվում է կալանավայրում և ինչպես հայտնում է Altoona Mirror պարբերականը նրա ֆրավի չափը կազմում է 500 հազար դոլար: