ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամների մանդատները լիագումար նիստում հաստատվեցին: Որևէ պատվիրակ չբարձրացրեց վիճարկման հարցը:
ԱԺ պատգամավորը նաև գրել է, որ քիչ առաջ ավարտվել է ԵԽԽՎ նախագահի ընտրությունը: Քվեարկության արդյունքներով ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Ան Բրասորը: