ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.
Հաղթանակի՛ բանակ է Վազգեն Սարգսյանի, Մոնթե Մելքոնյանի, Արմեն Հովհաննիսյանի՝ Հայաստանի Հանրապետության բանակը:
Բանակի հաղթանակը բյուրեղանում է թիկունքի՛ հաղթանակով: Չի կարող բանակը մնալ հաղթանակած՝ պարտված թիկունքով:
Հայաստանի բանակը հաղթած է, Քաղաքացին դեռ պիտի կերտի իր Հաղթանակը: Սա է բանակի մարտունակության երաշխիքը:
Եւ ուրեմն՝ Հաղթանակ կամ ոչինչ, Հաղթանակ եւ ուրիշ ոչինչ: Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ: