Հայոց բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները քիչ առաջ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պանթեոն էին այցելել ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը, Պաշտպանության նախարարը, ՀՀ ոստիկանապետը, ԱԱԾ պետը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաններ:

Վերջիններս ծաղիկներ են դրել զոհված ազատամարտիկների շիրիմներին:
Հանրապետության նախագահը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ է դրել արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Այս պահին «Եռաբլուր» զինվորական պանթեոնը մարդաշատ է, այնտեղ նաև զոհված ազատամարտիկների ծնողները, ընկերները և հասարակ քաղաքացիները:

YerevanNews.am-ի լուսանկարներն ու տեսանյութերը՝ քիչ ավելի ուշ: