Ուկրաինայում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների հետևանքով ևս երեք տուժածներ, դիմել են բուժօգնության:

Այս մասին հայտնում է РиаНовостин-ին: Տուժածները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Իսկ մեկ այլ նյութում РиаНовостин-ին հայտնում է, որ ցուցարարներից մեկը իքնասպան է եղել ՝ կախվելով ամանորյա տոնածառի կմախքից:

Թե ինչու է ցուցարարը նման քայլի դիմել, ոչ մեկին հայտնի չէ: Հիշեցնենք, որ հանրահավաքները Ուկրաինայում սկսվել են անցյալ տարվա նոյեմբերին, իսկ հունվարի 19-ին ցուցարարները բախվել են ոստիկանության աշխատակիցների հետ և անկարգությունների ալիք բարձրացրել: Բախումները շարունակվում են մինչև այսօր: Հարկ է նշել, որ  զոհվել է արդեն 5 մարդ: