Մեր դիրքապահների պատրաստակամության, մարտական ոգու շնորհիվ, իրավիճակն այս պահին սահմանում վերահսկելի է:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«22 տարվա ճանապարհը հայ ժողովրդի միասնական ջանքերի շնորհիվ է իրականացվել: Այս տոնն առաջին հերթին վերաբերում է այն վայրին, որտեղ մենք գտնվում ենք՝ Եռաբլուրին, մեր բոլոր զոհված և անհայտ կորած մարտական ընկերներին: Նրանց թափված արյունն այսօր իզուր չի թափվել, այսօր մենք կարողանում ենք շարունակել նրանց կիսատ թողած գործը: Մարտական գործողությունների անցած կամավորականների փորձի և նաև այսօրվա զինվորի պատրասատակամության շնորհիվ, մենք կարողանում ենք առաջընթաց ապահովել և նաև այստեղ այս սուրբ վայրում գտնվելով պարտավորվում ենք ամեն ինչ անել, որ 2014 թ-ից հետո հայ ժողովրդի առօրյան լինի միայն ու միայն խաղաղ պայմաններում»,-իր խոսքում նշեց Սեյրան Օհանյանը:

Ստորև կարող եք դիտել YerevanNews.am-ի տեսանյութը