Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Եռաբլուր էր այցելել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, որդու` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, թոռնիկների և ԵԿՄ-ի անդամների հետ:

Ծաղիկներ դնելով հուշակոթողներին, նա լրագրողների հետ զրույցում անդրադարձավ բանակում տիրող իրավիճակին և խոսեց նաև տոնի մասին: Ավարտելով իր զրույցը` հեռանալուց առաջ, Մանվել Գրիգորյանը նշեց. «Եթե ես առավոտվանից քֆուր չեմ տվել, ուրեմն լավ օրա»:

Հիշեցնենք, որ մի կնոջ հետ զրույցի ընթացքում, երբ վերջինս նշել էր, թե իր որդուն չի ուղարկելու բանակ, նա հայտարարեց. «Դու մի ուղարկի, ես իրա տեղը կծառայեմ»: