«Վազիր կնոջդ մոտ», ահա հենց այսպես է անվանվում այն ֆիմլը, որը էկրաններ կբարձրանա կանանց տոնի նախօրեին: Սա հետաքրքիր զարգացումներով լի մի ֆիլմ է, որը պատմում է մի երիտասարդ տղամարդու արկածների մասին:
Ըստ սյուժեյի, գլխավոր հերոս Հովհաննես Դարբինյանը, ով մասնագիտությամբ վարորդ է երկու օրինական կին ունի, նրանք են` Մարիամ Դարբինյանն ու Լիլիթ Դարբինյանը: Դժբախտ դեպքի հետևանքով Հովհաննեսը հայտնվում է հիվանդանոցում: Շփոթելով երկու հասցեները, նա հայտնվում է անելանելի իրավիճակում: Նա միաժամանակ ստում է և բժիշկներին և ոստիկաններին: Գաղտնիքը կարող է բացահայտվել, հերոսը ստեր է հորինում իրավիճակը փրկելու համար: Հովհաննեսի հորինած ստերը նրան անըդհատ փակուղի են տանում:

Ինչպես Yerevannews.am-ի հետ զրույցում նշեց Ֆիլմի ռեժիսոր Արմեն Միրզոյանը, սա մի յուրօրինակ նվեր է կանանց տոնի առթիվ:
Ֆիլմում մենք կտեսնենք ճանանչված դերասաններ` Ժաննա Հովակիմյանին, Սաթենիկ Հազարյանին, Գնել Սարգսյանին, Արշավիր Փանոսյանին, Արայիկ Կարաքյանին:
ֆիլմի պաշտոնական թրեյլերն արդեն հասանել է համացանցում: