«ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջին շրջանում սկսել է բավական ակտիվ աշխատանքներ տանել Սերժ Սարգսյանի իրավահաջորդը դառնալու համար։ Ավելին, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նա սկսել է ամենատարբեր խողովակներով հավատարմության երդում տալ ռուսական իշխանություններին՝ ցույց տալ, որ «իրենց մարդն է», «վստահելի է» և այսպես շարունակ։ Վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը, այս առնչությամբ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, հերքեց Ս. Սարգսյանի իրավահաջորդը դառնալու ցանկությունների մասին լուրը։ «Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա մեր ռուս գործընկերների հետ ունենք հրաշալի հարաբերություններ»,–ասաց նա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։