«Հրապարակ»-ը գրում է. «Նոր մանրամասներ են ի հայտ գալիս ՀՀԿ ԳՄ վերջին նիստից: Պարզվում է` երբ Ռ. Քոչարյան-Տ.Սարգսյան բանավեճի թեմայով քննարկման ժամանակ խոսվել է այն մասին, թե ով ինչպես իրեն պահեց, ոչ միայն ՀՀԿ երիտթևն է ընդվզել Հովիկ Աբրահամյանի դեմ, թե՝ մենք սխալ չենք պահել մեզ, այլև «երիտասարդ ծերերը»: Երբ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ որպես քաղաքական գծով ՀՀԿ առաջին տեղակալի պետք է բոլորն իր հետ համաձայնեցնեին իրենց ասելիքը, «երիտծերերից» մեկը հակադարձել է` ինչո՞ւ, ո՞վ ասաց: Երիտասարդները հարց են բարձրացրել, թե հսկա ՀՀԿ-ում, որպես օրինաչափություն, մի քանի հոգի են թե ԱԺ-ում, թե մյուս քաղդիսկուրսներում կարծիք հայտնում-մասնակցում բանավեճերին, մյուսներն անելիք չունեն կարծես:

Հովիկ Աբրահամյանին վիրավորել է ԱԺ-ի հիշատակումը, նա պահանջել է օրինակներ բերել: Բերվել են ԱԺ-ում գազի, ջրային խնդիրներին վերաբերող քննարկումները և նախորդ օրն իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Դավիթ Հարությունյանի պահվածքին առնչվող օրինակը, երբ մի քանի նախադասության համար արդարադատության նախարարը «լինչի» էր ենթարկվել Դ. Հարությունյանի կողմից, և բոլոր լրատվամիջոցները «բարեխղճորեն» անդրադարձել էին դրան, սակայն «նույն ինտելեկտուալ ՀՀԿ-ականը որևէ խոսք-բառ չի ասել Քոչարյանի հարցազրույցների մասով»,- հակադարձել են ՀՀԿ-ի համար «բոյ տվողները»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: