Քաղցկեղով հիվանդ հայտնի ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեն հրաժարվել է վիրահատությունից և այժմ քիմիոթերապիայի կուրս է անցնում Նյու Յորքի կլինիկայում:
Այս լուրը հայտնել է երգչուհու հայրը Կոմսոմոլսկայա պրավդային: Ինչպես նշել է երգչուհու հայրը, իրենց ոչ մի մոսկովյան վիրաբույժ երաշխիք չի տվել, որ երգչուհին չի մահանա վիրահատության ժամանակ, այդ իսկ պատճառով Ժաննան հրաժարվել է վիրահատությունից և դա նրա որոշումն է: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը: