Երկար սպասված առաջին թռիչքը կարող էր վերջինը դառնալ երիտասարդ Վետինգթոնի կյանքում: Տեխասի 16 ամյա բնակչուհին հրաշքով է փրկվել՝ ընկնելով գրեթե 1 կմ բարձրությունից: Հաղորդել է CBS հեռուստաալիքը:

Ըստ աղջկա ընտանիքի տված ցուցմունքների, աղջիկը միշտ երազել է բարձրությունից ցատկել օդապարիկով և դա որոշել է անել իր ծննդյան օրը: Սակայն ինչ-ինչ պատճառներով օդապարիկը ճիշտ չի բացվել և աղջիկը վայր է ընկել: Նրան բազմաթիվ կոտրվածքներով շտապ տեղափոխել են հիվանդանոց: Ինպես տեղեկացրել են բժիշկները, վնասվել է աղջկա լյարդը, կոտրվել են նստատեղի ոսկորները, թիակը, գոտկային կողերը և մի քանի ողեր: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին: