Պետական գանձարանի գանձերի վաճառքի հետ կապված որոշում չկա: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ներկայացրեց թե ինչ կա այս պահին մեր պետական գանձարանում:
«Մեր պետական գանձարանում այս պահին 89 կգ-ից ավել ոսկի կա: Այս ոսկուց մետաղական ոսկի միայն 14-կգն է, մնացածը այսպես կոչված ջարդոն է», - նշեց նա:
Նախարարի խոսքերով, ցանկացած բռնագանձման դեպքում ոսկիները դատարանի որոշմամբ մուտք է գործում պետական գանձարան:
«Մեր ընդհանուր շուկայական արժեքով այդ ոսկու գինը 1մլրդ 860 մլն է, որից 1մլրդ դրամը այդ բռնագաձված ոսկին է», - նշեց նա:
Դավիթ Սարգսյանը նշեց, որ գանձարանում կա նաև 6 միլիոնի մարգարիտ և այլ նմանատիպ մետաղներ:
«Դրանք որևէ տեղ այդ մետաղները չեն գնացել, չեն գնալու: Դրանք ենթակա չեն վաճառքի: Մեկ է, ոնց էլ չանեմ, վերջում մեղավորը միշտ ես դուրս կգամ», - նշեց նա: