Ոչ միայն ֆինանսերի նախարարությունն ունի պատախանատվություն, այլ նաև հպարտ ենք, որ նախագծի հեղինակ ենք: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Կուտակային կենսաթոշակային համակարգին, այս մասին նշեց Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
«Ես արդեն ընտրել եմ կառավարչին, բայց թե որ հիմնադրամն է, նպատակահարմար չեմ գտնում ասել», - նշեց նա, հավելելով, որ շատ մարդիկ, ում հետ ինքը շփվում է առօրյայում՝ ընտրություն կատարել են կամ նոր են պատրատվում:
Չնայած ՍԴ-ն մինչ մարտը օրենքը դարձրել է կամավոր, սակայն նախարարը նշեց, որ իրենց աշխատողների վճարներն իրենք, այնուամենայնիվ կատարելու են: