Մինչև «Սպարտակի» այս տարվա առաջին ստուգողական հանդիպման օրը, կարմիր-սպիտակների գլխավոր մարզիչ՝ Վալերի Կարպինը, նախատեսում է  երկու ուսումնական մարզում անցկացնել, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Իսկ  մարզման վերջում սպարտակցիները մինի ֆուտբոլային հանդիպում են անցկացրել դաշտի սահմանափակ հատվածում: Հաճելի էր տեսնել , որ այսօր Աբու Դաբիում կայացած առաջին հավաքի ժամանակ թիմին է միացել կարմիր-սպիտակների հարձակվող՝ Յուրա Մովսիսյանը: Չնայած որ, այժմ Յուրան մի փոքր սահմանափակումներով է դուրս եկել դաշտ:

«Ինձ համար շատ հաճելի էր խաղալ և ուսումնական վարժություններ կատարել թիմի հետ միասին: Չնայած որ այժմ որոշ սահմանափակուներով եմ խաղում, բայց հույս ունեմ, որ շատ շուտով ես իմ ամբողջ ներուժը կդնեմ խաղի մեջ»,- ասել է իր խոսքումՅուրա Մովսիսյանը: