Երեկ երեկոյան իտալական Միլան քաղաքում տեղի ունեցավ “Gran Galà del Calcio” ամենամյա մրցանակաբաշխությունը: Այդ մրցանակաբաշխության ժամանակ Յուվենթուսը ստացավ պարգևների մեծ մասը:
Նախ լավագուն ակումբ ճանաչվեց Յուվենթուսը: 2012/2013 մրցաշրջանում Իտալիայի տարվա լավագույն մարզիչն է Անտոնիո Կոնտեն։ «Սասուոլոյի» հարձակվող Դոմենիկո Բերարդին (նրա տրանսֆերային իրավունքի 50% -ը պատկանում է Յուվենթուսին) ճանաչվել է երկրորդ դիվիզիոնի լավագույն ֆուտբոլիստ։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 16 հանդիպման եւ դարձել 12 գոլի հեղինակ։ Լավագույն մրցավարն է Նիկոլա Ռիցոլին, ով 2013-ի մայիսին Չեմպիոնների լիգայի եզրափակիչի գլխավոր մրցավարն էր։
Անդրեա Պիրլոն արժանացավ «Լավագույն ֆուտբոլիստ» կոչմանը: 34-ամյա կիսապաշտպանը 2-րդ անգամ անընդմեջ տիրացավ այդ տիտղոսին: Դրանից բացի Պիրլոն արժանացավ նաև՞Լավագույն Փլեյմեյքեր՞ կոչմանը:
Մրցանակաբաշխության ավարտիչ հետո Իտալիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպանը հարցազրույց է տվել լրագրողներին, որմ մասնավորապես ասվում է.
«Այս մրցանակը ինձ համար շատ կարևոր է հատկապես այն բանի համար, որ ես ճանաչվել եմ լավագույնը իմ կոլեգաների կողմից: Իրականում հրաշալի է երբ հասնում ես այսպիսի գնահատանքի, քանի որ այստեղ հավաքվածները բոլորը անում են նույն գործը, ինչ որ ես, և ես հպարտ եմ, որ արժանացել եմ այս մրցանակին: Արդյոք կմնամ ես Յուվենթուսում? Այո, այո, այո…»
Սկզբնաղբյուր՝ http://juventus-fans.com/andrea-pirlo-best-player-of-the-serie-a/