««Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Թևոսիկի եղբոր հոգեհանգստին է մասնակցել նաև Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր)։ Փորձեցինք տեղեկությունը պարզել պատգամավորից, սակայն նրա հեռախոսին պատասխանեց անծանոթ մեկը և ստեց, թե Մ. Սեդրակյանը ՀՀ-ում չէ։ Մինչդեռ ականատեսները նրան տեսել են եկեղեցու բակում։ Թե ինչ կապ ունի Մ. Սեդրակյանը քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի ընտանիքի հետ, դժվար է ասել։
Սակայն «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան նաև, որ հուղարկավորության վայրում խոսվել է, թե Մ. Սեդրակյանն ինչ-ինչ խողովակներով խնդրել է Սերժ Սարգսյանին, որպեսզի նա թույլ տա Թևոսիկին վերադառնալ Հայաստան։ Այսինքն՝ նրան չկալանավորեն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։