«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Առաջին հանրապետության կարկառուն քաղաքական գործիչներից մեկի՝ Արամ Մանուկյանի մահվան 95-րդ տարելիցն էր, եւ ոստիկանությունը՝ Վովա Գասպարյանի գլխավորությամբ հարգանքի տուրք մատուցեց՝ ծաղիկներ դնելով վերջինիս կիսանդրուն։ Առիթից օգտվելով՝ մենք մի քանի հարց ուղղեցինք Վովա Գասպարյանին.
- Պարոն Գասպարյան, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը խոստացել է, որ իր տան վրա հարձակումը կրկնվելու դեպքում ինքն իր մեթոդներով կպատժի հարձակվողին։
- Իր միջոցներով կպատժի, օրենքն էլ իրեն կպատժի իրեն։
- Իսկ ինչո՞ւ Բալասանյանի նկատմամբ «չոր» վերաբերմունք դրսեւորեցիք։
- Ես «չոր» եմ բոլոր էն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց գործունեության մեջ պասիվություն են դրսեւորում»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում