ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով վերջերս Գյումրիում տեղի ունեցած դեպքերին, նշեց, որ Գյումրիում և հանրապետությունում մթնոլորտը պետք է ազատականացվի:

Պատգամավորի խոսքերով, եղել են ընտրություններ և երկար տարիներ աշխատած քաղաքապետը չի կարողանում հանգիստ մնալ:

«Բալասանյանը որպես մեր կուսակից, շատ լավ է կատարում իր աշխատանքը: Կոնկրետ այդպիսի դեպքերը պետք է բացառել և դրա համար պետք է համապատասխան գնահատականներ լինեն», - նշեց նա:

Անդրադառնալով արդեն իրենց կուսակցության հայտարարությանը, նա նշեց, որ ԲՀԿ-ն ուղղակի ասում է, որ համապատասխան կառույցները պետք է կատարեն իրենց գործառույթները:

«Ես հակված չեմ գնահատական տալ ոչ Բալասանյանին, ոչ էլ ոստիկանապետին», - նշեց նա: