Մի քանի օր առաջ, Դուբայի Նաիվ տարածքում, հնդկական առաջատար ադամանդյա ընկերության վաճառքի գործադիր մենեջերը, սպանվել է ինչ-որ հայկական հանցավոր խմբավորման անդամների կողմից:

Լուրերը հարվածի ալիք են բարձրացրել Մումբայի և Սուրատի հնդկական ադամանդյա ընկերությունների սեփականատերերի մոտ, հատկապես նրանց, ովքեր իրենց գործունեությունն են ծավալում Դուբայում:Սա պայմանավորված էր նրանով, որ նրանք կարծում էին, թե Դուբայը ավելի ապահով է համեմատած Անտվերպենի հետ, որտեղ վերջերս հաճախ են ականատես եղել մի շարք անդամանդների գողության:
Թանկարժեք քարեր և թանկարժեք զարդեր արտահանող էքսպորտի խորհուրդի աղբյուրները հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը` Դուբայի Նաիվ տարածքի բացօթյա ոսկու շուկայում:

Վաճառքի մենեջերը, ում մահացած դիակը հայտնաբերվել է ոսկու շուկայի զուգարանում անցյալ շաբաթ, վարձվել է ծաղիկներ արտահանող ընկերության կողմից, որը պատկանել է Վայիբհավ Սոլանկիին: Զոհին խեղդել են հայկական հանցավոր խմբի անդամները: Նա ապրել է Դուբայում իր հղի կնոջ հետ միասին և ներկա պահին զբաղված է եղել առևտրային գործարքներով՝ երկու օտարերկրյա հաճախորդների համար: