Այսօր կառավարության նիստում քաղաքաշինության և մշակույթի նախարարները ներկայացրին իրենց գերատեսչությունների աշխատակազմի ղեկավարների ազատման դիմումները։
Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Մասիս Բաղդասարյանը դիմում է ներկայացրել ազատել իրեն զբաղեցրած պաշտոնից։ Ինչպես նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը պրն, Բաղդասարյանը մեկ այլ կառույցում կաշխատի աշխատակազմի ղեկավար։ Սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց նաև մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը։