Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Գուրգեն Եղիազարյանն անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի և «Գորշ գայլեր» կազմակերպության անդամի լուսանկարին:
«Տեռոռիստի ձեռքը, որ սեղմում նկարվում է, կարողա ահաբեկչությամբ վարակվի ու որոշի, որ ինչ որ կուսակցությունում ահաբեկչական թև բացի, կարողա երազում էլ տեսնի թե նախագահ է», - նշեց նա:
Լրագրողների այն դիտարկմանը, թե կաթողիկոսն էլ է նկարվել, նա նշեց, թե կաթողիկոսը, որպես կաթողիկոս երբ որ դուրս է գալիս բակ, կարող է է ցանկացածի հետ նկարվի:
«Խոսքը վերաբերվում է երկրի կարևորագույն երրորդ միամիտ մարդուն, միգուցե նա վարակվել է ահաբեկչությամբ», - նշեց նա:
Անդրադառնալով «Գորշ Գայլեր»-ին, նա նշեց, որ իրենց հիմնական գրասենյակն այսօր Բաքվում է և նրանք մինչև վերջ մարդատյաց են:
Ասուլիսի ընթացքում նա անդրադարձավ նաև ՀՅԴ անդամ Կիրո Մանոյանի այն հայտարարությանը, թե ինքն էր գնացել Անի, որտեղ եռագույնն էր բարձրացրել եւ լուսանկարվել:
«Եթե նրանք ունեն երեք թշնամի, այդ երեք թշնամիներից մեկը դաշնակցությունն է: Նրանք չեն մոռացել դաշնակցականների գործունեությունը մեր երկրում: Կիրո Մանոյանին ասեմ, որ չի կարելի դաշնակցությանը համեմատել գորշ գայլերի հետ: Իսկ ի՞նչ գիտես, հետևել են քեզ, չեն հետևել, միգուցե այնքան լավ են հետևել, որ չես էլ իմացել», - նշեց նա:


