Ցավոք սրտի այսօր էլի հայտնվել են մարդիկ, որոնք ինչ-որ փոքր խմբի դժգոհությունը փորձում են վերագրել իրենց, վազում են կողքերը կանգնեն նկարվելու համար, այդ թվում` նաեւ պատգամավորներ: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Կենսաթոշակային համակարգի շուրջ եղած դժգոհություններին և ցույցերին, նման տեսակետ արտահայտեցեց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, հավելելով, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» ժամանակին ՀՀԿ-ի հետ միասին մասնակցել են օրենքի քննարկումներին:
«Այդ պատգամավորներն այդ քննարկումներին շատ լավ մասնակցել են, ես էլ եմ իրենց հետ սեմինարների եղել: Այսօր էլի գնալ կանգնել ասել, թե տեղյակ չեն, ճիշտ չէ»,- նշեց Սուքիաս Ավետիսյանը:
Ասուլիսին ներկա ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանն էլ հավելեց որ ինքն այն կարծիքին է, որ գողին չի կարելի, ոչ ոսկի վստահել, ոչ էլ գումար:
«15 տարի առաջ Հայաստանում, ոչ ոքի մտքով չէր անցնի, որ տոննաներով ոսկի կվերցնեն եւ կվաճառեն ու հետո ոսկին կթանկանա: Պատահական շատ բան եմ հիշում: Երբ նայում եմ հետադարձ ճանապարհին, տեսնում եմ, թե ոնց ա հալածվել, բզկտվել մեր երկիրը: Էս էլ եմ մտածում, որ տանում են զխտկվեն»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը: