Իտալիայի վճռաբեկ դատարանը մի սենսացիոն որոշում է ընդունել,որով ամբողջությամբ հանում է մեղադրանքը մի տարեց մարդու վրայից, ով կասկածվում էր 11- ամյա անչափահաս աղջկան սիրահետելու մեջ: Դատավորները որոշել են, որ 60 - ամյա սոցիալական աշխատող՝ Պեդրո Լամբերտիի եւ 11 - ամյա աղջկա միջև ծնվել են իրական,անկեղծ զգացմունքներ:
Այս զույգի «Սիրային պատմությունը» սկսվել է երկու տարի առաջ, երբ Լամբերտին անգործունակ ընտանիքից իր խնամակալության տակ է վերցրել մի աշակերտուհու: Այդ նույն ամառ էլ տղամարդու ամառանոցում սիրահարներին բռնացրել են միասին անկողնում: Այս տարեց մարդուն կարող էին 5 տարով բանտ ուղարկել, եթե չմիջամտեր Վճռաբեկ դատարանը և որոշեր, որ այս դեպքը ոչ թե հանցագործություն է, այլ իրական սեր: Դատարանի վճիռը վերջնական է և ենթակա չէ որեւէ վերանայման: Գրում է qazeta.net-ը: