Դոմենիկո Դոլչե և Ստեֆանո Գաբանա զույգը 3 տարի է, ինչ աշխատում է ժամագործության որոտում՝ ստեղծելով մոդելներ նախատեսված բացառապես տղամարդկանց համար ։

Սակայն, ինչպես նշում է Tatler-ը, այժմ դիզայներները ներկայացրել են կանացի ժամացույցների իրենց նոր հավաքածուն, որում ներառված մոդելները քիչ են տարբերվում տղամարդկանց համար նախատեսված ժամացույցներից։ Դեղին,վարդագույն ոսկուց ու պողպատից պատրաստված նորույթներն աչքի են ընկնում զուսպ դիզայնով, սակայն ցանկության դեպքում դրանք հնարավոր է զարդարել ադամանդներով, սուտակներով ու զմրուխտներով։ Ժամացույցի կորպուսն և միջուկը պատրաստվել են Շվեցարիայւոմ ուստի որակի մասին ավելորդ է խոսել:

«Մենք ստեղծել ենք այնպիսի ժամացույցներ, որոնցով հանգիստ կարելի է գնալ աշխատանքի ՝ առանց անհանգստանալու, որ մարդիկ ձեզ անզուսպ կհամարեն։ Սակայն մեր մոդելները սազական են նաև երեկոյի համար։ Եվ ընդհանրապես կանանց համար Dolce&Gabbana-ի առաջին ժամացույցները թե՛ տեսքով, թե՛ «պահվածքով» շատ առնական են՝ դրանք քմահաճ չեն, չեն կոտրվում, չեն շտապում»,-ասել են դիզայներները։ 

Իսկ առաջիններից, ով ձեռք է բերել Դոլչե և Գաբանա ընկերության ժամացույց՝ դերասանուհի Մոնիկա Բելուչին է: