ԱՄՆ-ի Պիտսբուրգ քաղաքի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել McDonald's-ի մի աշխատակցուհու, ով հերոյին է վաճառել Happy Meal մանկական ընթրիքներում:

Պարզվել է, որ 26-ամյա Շանայա Դենիսին օգնել էին ձերբակալել ոստիկանության տեղեկատուները: Նրանք իշխանություններին հայտնել էին, որ աշխատակցուհին հերոյին է վաճառում հենց McDonald's-ի ռեստորանում: Գնորդը միայն պետք է մոտենար պատուհանին եւ ասեր գաղտնագրային նախադասությունը` «Ես խաղալիք կցանկանայի պատվիրել»:Դրանից հետո հաճախորդները Դենիսից ստանում էին Happy Meal-ի տուփեր, որտեղ սննդի եւ մանկական խաղալիքների փոխարեն թմրանյութ էր դրված: 

Ոստիկանության աշխատակիցը, ներկայանալով որպես գնորդ, Դենիսից հերոյինի տասը չափաբաժին էր գնել, որից հետո Դենիսին ձերբակալել են: Խուզարկոթյան ժամանակ նրա մոտ հայտնաբերվել էր հերոյինի 50 չափաբաժին: Շանայան սակայն չի ընդունում իր մեղքը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով The Associated Press-ին: