2014թվականի հունվարի 1-ից Հայաստանն ընդգրկվել է «GSP+» ռեժիմի նոր շրջափուլի մեջ, որը նշանակում է, որ 6000-ից ավել հայկական ծագման ապրանքները ԵՄ են ներմուծվում արտոնյալ՝ զրոյացված կամ նվազ մաքսատուրքերով: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ Էկոնոմիկայի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, հավելելով, որ այդ իրավունքը շնորհվել է միայն տասը երկրի՝ Հայաստան, Բոլիվիա, Կապե Վերդե, Կոստա Ռիկա, Էկվադոր, Վրաստան, Մոնղոլիա, Պակիստան, Պարագվայ և Պերու:
Փոխնախարարի խոսքերով ԵՄ-ն ունի մի քանի ռեժիմներ, իսկ «GPS+»-ն ամենաարտոնյալն է:
«Այն արտոնյալ և ճկուն է և ԵՄ-ի կողմից տրամադրվում է խիստ սահմանափակ թվով երկրների, որոնք բավարարում են ԵՄ կողմից սահմանված որոշակի չափանիշներին», - նշեց նա, հավելելով, որ այս համակարգից օգտվելու համար երկիրը պետք է դիմի ԵՄ-ին՝ ներկայացնելով պահանջվող չափանիշներին բավարարումը հավաստող ամբողջական փաթեթը:
Մելքոնյանի խոսքերով, այս ռեժիմից օգտվողները հնարավորություն են ստանում ավելի լայն ծածկույթով ապրանքատեսակներ ԵՄ շուկա արտահանել զրոյացված կամ նվազեցված մաքսատուրքերով:
Փոխնախարարի խոսքերով, սովորաբար այն տրվում է երեք տարի ժամկետով և երեք տարին մեկ վերագնահատում է կատարվում: