ՀՀ Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2013 թ. 1000 խոշոր հարկատուների ցանկը։
Ըստ ցանկի ամենախոշոր հարկատուն է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը (ԶՊՄԿ), որի հարկերի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 37 մլրդ դրամ:
Երկրորդ տեղում է Հայ-ռուսական «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ 36 մլրդ-ով, երրորդ տեղում է «Ղ-ՏԵԼԵԿՈՄ»-ը՝ 30 մլրդ դրամով,չորրորդը՝ «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ»-ն է՝ 18 մլրդ դրամով, հնգյակը եզրափակում է՝ «ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ»-ն՝ 15 մլրդ դրամով:
Հանրապետության ամենախոշոր հարկատուների առաջին տասնյակը եզրափակում են` «ՖԼԵՇ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ», «ՖԻԼԻՊ ՄՈՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ», «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ», «ԳԵՈ ՊՐՈ ՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ընեկրությունները: