«Չորրորդ իշխանությունը» գրում է. «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մի երկարաշունչ պարզաբանում է հրապարակել առ այն, որ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը Հայաստանի վերաբերյալ ոչ ճիշտ տվյալներ է ներկայացրել՝ Հայաստանում գործազրկությունը ոչ թե 18,6 տոկոս է, այլ 17,3։
Եթե ամբաստանյալըը դատարանում գոռգոռում է, որ ինքը հանգուցյալին ոչ թե դանակի 12 հարվածով է սպանել, այլ ընդամենը 21, ապա նրա զայրույթն արդարացի է։ Նա կարող է նույնիսկ դատի տալ մեղադրող կողմին՝ փաստերի միտումնավոր խեղաթյուրման համար։ Դատարանի վճիռն, իհարկե, դրա արդյունքում չի փոխվի, բայց գոնե «բարոյական հաղթանակն» ապահովված է։
Եվ զուր է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը ջուր լցնում մեր թշնամիների ջրաղացին։ Սրանք, ի վերջո, ժամանակավոր դժվարություններ են։ Գործազուրկները կարտագաղթեն, եւ ցուցանիշը կբարելավվի»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում