Խաբարովսկում զորավարժությունների ժամանակ կրակ է բռնկվել և պայթել է T-72 տանկը, ինչի հետևանքով զոհվել է երկու զինծառայող եւ նրանց վերահսկող սպան: Հունվարի 31-ի լուսաբացին դեպքի վայր են ժամանել զինվորական քննիչներ:
Ըստ նախնական տեղեկությունների ողբերգության պատճառը եղել է անվտանգության կանոնների խախտումը: Գրում է комсомольская правда-ն: Ինչպես նշվում է նյութում երկու զինծառայող տեղում մահացել են, իսկ երրորդին տեղափոխել են հիվանդանոց , սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: