Քրեական աշխարհում իրարանցում է:

Ամենաազդեցիկ ռուսական հանցագործներից մեկը «Օրենքով գող»՝ Թիմուր Միրզոևը, սկզբից կոմայի մեջ էր ընկել, իսկ մի քանի օր անց՝ հունվարի 30 - ի գիշերը, մահացել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:

Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն: Թիմուրի վիճակը կտրուկ վատթարացել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը ձերբակալել է նրան մի սրճարանում , երբ Միրզոևը փորձել է «թագադրել» իր ենթականերից մեկին: Հենց այդ ժամանակ էլ նրա վիճակը վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց: Այս պահին հայտնի չէ, թե ինչն է մահվան պատճառ հանդիսացել, սակայն ինչպես նշվում է նյութում «հեղինակությունը» ոչ այնքան լավ առողջական վիճակում էր: Բայց հիմա ոստիկանությունն ավելի մտահոգված է ոչ թե Միրզոևի բժշկական ախտորոշմամբ, այլ փորձում է գտնել այն հարցի պատասխանը, թե ով կզբաղեցնի Թիմուրի տեղը, ով գլխավորում էր Ուրալի քրեական աշխարհը:

Հիշեցնենք, որ Թիմուր Միրզոևը քրեական աշխարհի հեղինակություններից էր Մերձավոր Ուրալում: Նա զբաղվում էր անօրինական բիզնեսով դեռևս 90– ականներից, երբ այդ ժամանակ Միրզոևի հորեղբայրը, ով «ռուսական հանցավոր աշխարհի թագավոր» էր, իր զարմիկին նշանակել էր այդ տարածքի այսպես կոչված նայող: