Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանում վերջին օրերին տիրող իրավիճակին:
«Մենք բավականին մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավիճակի վատթարացման համար:
Վերջին օրերին շփման գծի սահմանում՝ հրադադարի խախտումների արդյունքում, զինծառայողների թվում կան զոհեր:Հաղորդվում է նաև, որ խաղաղ բնակչության շրջանում վիրավորներ կան:
Ենթադրում ենք, որ հետագա իրավիճակի սրման դեպքում անխուսափելի կլինեն բացասական հետևանքները ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
Կարող են լրջորեն բարդանալ 2013թ. նոյեմբերի 19-ին Վիեննայում ադրբեջանա-հայկական գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Կոչ ենք անում երկու հակամարտող կողմերին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ իրավիճակը կայունացնելու համար, այդ թվում 1995 թ. փետրվարի 4 –ի հրադադարի ռեժիմի համաձայնագիրը ամրապնդելու նախաձեռնությամբ»: