ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը այսօր անփոփոխ թողեց Առաջին ատյանի դատարանի որոշումը, ըստ որի՝ պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի կալանքը ևս երկու ամսով երկարացվում է:

Նշենք, որ Ավետիսյանը ձերբակալվել է 2013թ. սեպտեմբերի 20-ին խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով։