Ռեժիսոր և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը հրաժարվել է մասնակցել այսօր կայանալիք «Ֆեյսբուքյան ասուլիսից»:
Ռեժիսորն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Եվ այսպես, ես հրավիրված եմ Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին։ Ես վստահ եմ, որ մեր երկրում ապրում են ողջախոհ ու դաստիարակված մարդիկ։ Ես միշտ համարել եմ Ազատություն ռադիոկայանը առաջադեմ ԶԼՄ։ Բայց երեւի Ազատությունը եւս էժանագին մոդայի ետեւից ընկնելով, փորձում է վարակնիշ հավաքել ոչ տրադիցիոն, ցածրորակ էպոտաժի միջոցով։ Երեւի Ազատությունը մոռացել է, թե որտեղ է վերջանում իր ազատությունը… Այդ դեպքում հորդորում եմ վերանայել այն ֆորմատը, որով այժմ առաջնորդվում է այս բազմամյա փորձով ալիքը, իսկ որպես հրավիրյալ, իրավունք եմ ինձ վերապահում չգնալ մի տեղ հյուր, ուր անցնում են ուրիշի ազատության սահմանը։ Հորդորում եմ իմ բոլոր ընկերներին հրաժարվել նմանատիպ ինտերվյուների հրավերներից։ Ես բոյկոտում եմ այն լրագրությունը, որը հիմնվում է հարգանքի դիֆիցիտում ծնված ու անդաստիարակության մթնոլորտում մեծացած մի քանի այսպես ասած օգտատերերի ակտիվության վրա։ Իմացեք ձեր տեղն ու եթե ձեր խիղճն ու վաստակը թույլ տա, փորձեք ապրել խաղաղությամբ»։
Ստորև ներկայացնում ենք ֆեյսբուքյան ասուլիսից մի քանի հարց.
Հրաչ ինչի չեք նկարում ֆիլմ Գալուստ Սահակյանի մասին "Հալածված Փիլիսոփան" վերնագրով:
Հրաչ Դուք կփոխեիք Ձեր բոլոր ֆիլմերը մեկ շիշ գարեջրի և Ժերկիի հետ կամ ասենք սովորական լավացքի փոշու հետ ???
Պարոն Քեշիշյան, չե՞ք կարծում, որ դուք հայկական ֆիլմարտադրության լֆիկն եք ու ինչպե՞ս եք ձեզ զգում այդ մտքից:
Դուք համարվում եք Հայաստանում քծնանք արվեստի միջոցով և արվեստ քծնանքի միջոցով ժանրերի հիմնադիր։
Համաձա՞յն եք, թե՞ այնուամենայինիվ մեկից ոգեշնչվել եք, եթե այո, ապա ով է եղել ձեր քծնանքի արվեստի ուսուցիչը։