«Կուտակային կենսաթոշակային համակարգի» դեպքում մենք գործ ունենք վրիպման հետ. Այդպիսի բան ոչ մի երկրում չկա: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրան Բագրատյանը:
«Ասումա 45 տարով փողդ ինձ տուր, հազար ասպեկտ թողնում է մի կողմ: Այլ տեղերում տենց բան չկա, դիմել եմ վարչապետին, նախագահին ոչ մեկ չի ասել, թե որ երկրում է տենց, եվրոպայում տաս տարի է, Էստոնիայում տասնութ, նույնիսկ հիփոթեաային դաժան վարկերը քսան տարով են», - նշեց նա:
Նրա խոսքերով, սա մի խայտառակ պատմություն է և որպես մասնագետ ասեց, որ իշխանությունը լավ բան չի անում:
«Մի տաս տարի առաջ սկսել են աշխատել, ասեցին էստոնական փորձ, գնացի Էստոնիա եկա, չեկան բանավեճ, հիմա էլ աում են չիլիական փորձ, ասեցի գործուղեք Չիլի, գամ», - նշեց նա:
Բագրատյանի խոսքերով, այս ամենը որպես սոցիալական ինստիտուտ չի կայացել:
«Ճանաչելով վարչապետին կարող եմ ասել, որ սա այն տեսակը չէ, որ հանձնվի, նա էլ քաշել է նախագահին, նախագահն էլ ստիպված սպասում է», - կարծիք հայտնեց նա:
Անդրադառնալով միջազգային փորձին նա նշեց, որ Ռուսաստանում կարող ես մտնել կուտակային համակագ տաս տարով: Եվ փորձը, ըստ բանախոսի, ցույց տվեց, որ մարդիկ ընտրում են իրենց շխատանքային տարվա վերջին տաս տարին: