Ինչպես հայտնում է НТВ-ի թղթակից Կոնստանտին Գոլդենցվայգը, ընկերների ու միլիոնավոր երկրպագուների հուսահատությանը փոխարինման է եկել մեծ հույսը, երբ հաստատվել է այն լուրը, որ Միխաիլ Շումախերը մի քանի հատուկ նյարդաբանական թեստերի ընթացքում, մի քանի անգամ բացել-փակել է աչքերը:

Գրենբոլի հիվանդանոցում, որտեղ գտնվում է«Ֆորմուլա 1»-ի ամենահայտնի ավտոարշավորդը, տեղի ունեցածը հրաշք են համարում, սակայն բժիշկները ապաքինման ոչ մի երաշխիք չեն տալիս: Եթե նույնիսկ դա հաջողվի անել, ապա ապաքինումը կտևի առնվազն մեկ տարի: 

Մինչդեռ Ֆրանսիայի դատախազությունը հաջորդ շաբաթ խոստանում է պատասխանել այն հիմնական հարցին , թե ինչպես կարող է Շումախերը իր սովորական արագությամբ դահուկներով սահելը հանգեցներ նման դժբախտ պատահարի: