Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի առաջին դատաքննությունը

Ինչպես ավելի վաղ YerevanNews.am-ը հայտնել էր,  2013թ. հոկտեմբերի 15-ին Դավիթ Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի և 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝  «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու համար: