Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) նախօրեին գնդապետ Բաղրամյանը նշանակվել է Կիևի հատուկ ռազմական օկրուգի շտաբի օպերատիվ բաժնի պետ, ապա՝ Հարավարևմտյան ռազմաճակատի շտաբի պետի տեղակալ,- այս մասին է գրում karabaghcenter.com-ը: Պլանավորել և կազմակերպել է ռազմաճակատի զորքերի նահանջը և Կիևի պաշտպանությունը: Նրա նախաձեռնությամբ է մշակվել Հարավային ուղղությամբ զորքերի հակահարձակումը և 1941 թ-ի նոյեմբերին Ռոստովի ազատագրումը: Դեկտեմբերին պլանավորել և իրականացրել է Ելեցի ռազմական գործողությունը: 1942 թ-ի սկզբին եղել է Հարավարևմտյան ուղղության օպերատիվ խմբի (մայիսից՝ շտաբի) պետ, 1942 թ-ի հուլիսից՝ ռազմական գործողությունների անմիջական հրամանատար: Նրա գլխավորությամբ 16-րդ բանակը պաշտպանել է Մոսկվայի մատույցները՝ Արևմտյան ռազմաճակատի հարավային թևում, 1943 թ-ի հուլիս-օգոստոսին աչքի է ընկել Կուրսկի ճակատամարտում և մի շարք հարձակողական ռազմագործողություններում:

Ամբողջական նյութը կարող եք կարդալ այստեղ