Նյու Յորքի կենտրոնում գտնվող ֆրանսիական ոսկերչական «Cartier» խանութ հինգ ավազակներ են ներխուժել և գողացել 16 հատ ձեռքի ժամացույց՝ մոտ 710 հազար դոլարի չափով: Այս մասին հայտնել է տեղական ոստիկանությունը:

Չզինված անվտանգության աշխատակիցը, ով փորձել է կանգնեցնել նրանց, ավազակները պարզապես հրել են նրան, իսկ խանութում գտնվող մյուս աշխատակիցները և հաճախորդները, որոնք տվյալ պահին գտնվել են խանութում, ուղղակի չեն հասցրել խանգարել ավազակներին: Այդ ամենը այնքան արագ է տեղի ունեցել, որ նրանք նույնիսկ չեն պատկերացրել, թե ինչ է կատարվում. հաղորդում է ITAR-TASS-ը : Մինչ ոստիկանությունը ժամանել է, հանցագործները հասցրել են փախչել:

Ինչպես նշել են տեղի ԶԼՄ - ները, ավազկաների ՝ խանութը հեշտությամբ թալանելը, պայմանավորված է եղել նրանով, որ շատ ոստիկաններ այդ պահին գտնվել են թաղամասի մեկ այլ մասում, որտեղ ապահովել են հրապարակային միջոցառման անվտանգությունը: