Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ-վարչապետ Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճին և երկրորդ նախագահի հնարավոր վեադարձին:

ԱԱԽ քարտուղարի խոսքերով, ցանկացած երկրի նախկին նախագահները միշտ էլ պարբերաբար ակտիվացման կամ վերադարձման փորձեր են անում և դրանց պետք է նայել սովորական և տալ համապատասխան գնահատականներ:

«Ամեն մի երկրի նախկին նախագահ, լինի դա Լևոն Տեր-Պետրոսյանը, թե Ռոբերտ Քոչարյանը, տարիներ անց Սերժ Սարգսյանը, իրավունք ունեն իրենց ղեկավար երկրում ունենալ իր տեասկետը: Պետք է դրանց վերաբերվել ըմբռնումով» - նշեց նա, հավելելով, որ Քոչարյանի հայտարարությունը բաժանում է երկու մասի՝ բովանդակային ու քաղաքական:

«Բովանդակայինին պատասխան պիտի տան կառավարության անդամները, կարծես թե տվել են: Իսկ հասարակությունը պետք է եզրակացություններ անի», - նշեց նա:

Անդրադառնալով Քոչարյանի հնարավոր վերադարձին, նա նշեց, որ կարող է վերադառնալ, թե ոչ, այս հարցի պատասխանը պետք է ստանալ նախ և առաջ Ռոբերտ Քոչարյանից:

«Ես բացառելը կահամարեի քաղաքական սնանկություն, բայց դա նրա դիրքորշումն է: Այժմ կան քաղաքական անձինք, որոնց հետ ունեցել է և ունի մասնավոր քաղաքական կապեր», - նշեց նա:

Տեսանյութը՝  YerevanNews.am-ի