Մեքսիկայում մեկ ամսվա ընթացքում գրեթե 300 մարդ է մահացել խոզի գրիպի պատճառով: Այս մասին հայտնում է РиаНовости–ին:
Մեքսիկայում մահացածների ընդհանուր թիվը կազմում է 295, որից 271-ը մահացել են այսպես կոչված խոզի գրիպից: Մեկ ամսում Մեքսիկայում գրիպով վարակվածների թիվը հասել է 2800-ի, որոնցից 2300-ը վարակված են խոզի գրիպով: Բժշկական իշխանությունները հայտնում են, որ անհրաժեշտություն չկա դեռ համաճարակային տագնապ հայտարարել, քանի որ նրանք շարունակում են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել և պատվաստումներ անել , որպեսզի խթանեն համաճարակի հետագա զարգացումը: