Կիևի կենտրոնում անհայտ անձիք, հրդեհել են Ուկրաինայում Կանադայի դեսպանատան ներկայացուցչուհու ավտոմեքենան: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 1-ի գիշերը Ֆյոդորովա փողոցում: Հաղորդում է Взгляд.ru-ն՝ հղում անելով «Ուկրաինսկայա Պրավդային»:

Ավելի վաղ Կանադան վիզային պատժամիջոցներ է կիրառել ուկրաինացի պաշտոնյաների հանդեպ, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել Ոկրաինայում տեղի ունեցող զանգվածային անկարգություններին: