Ուկրաինայում հրապարակվել է «Համաներման մասին օրենքը»: Ընդդիմության անդամները ազատվում են քրեական պատասխանատվությունից, եթե հետևեն որոշակի պայմանների : Այս մասին հայտնում ITAR-TASS–ը:

Ըստ համաներման օրենքի զանգվածային անկարգությունների մասնակիցները, ովքեր բողոքի ցույցերի ժամանակ գրավել էին Կիևի մի շարք փողոցներ և շենքեր պետք է ազատեն գրավված բոլոր տարածքները: Օրենքը ուժի մեջ կմտնի փետրվարի 2-ից:


Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը ընդդիմությունը մտադիր է փետրվարի 2-ին՝ կիրակի օրը, «տեղեկատվական հանրահավաք» անցկացնել Ուկրաինայի ազատության հրապարակում: Հանրահավաքի մեկնարկը նշանակված է ժամը 13:00-ին :