Duck Foot ատրճանակը ստացել է իրեն անունը փողերի հովհարաձև դասավորության համար, ինչը հիշեցնում է բադի թաթ: Ատրճանակը ունի միասնական բռնկաման համակրգ բոլոր փողերի համար` փաստացի համազարկային զենք: Փողերի այս դասավորվածությունը զգալիորեն մեծացնում է խոցման գոտին, ինչը հնարավորություն է տայիս միանգամից խոցել մի քանի հակառակորդի:
Պատմաբանները պնդում են, որ նմանատիպ զենքի անհրաժեշտությունը ծագել է 18-րդ դարի վերջին,19 դարի սկզբին երբ հեղափոխությունների ալիքը գրավեց ոչ միայն Եվրոպան, այլ նաև Ամերիկան:
Այս քառափող համազարկային ատրճանակը boxlock կայծքարային փականով ստեղծվել է 1780 թվականին: Փողերը ունեն 8 աջակողմյան ակոսներ: Տրամաչափը 0.52, երկարությունը 2 դույմ: Նրանք ներպտտվում են ատրճանակի փողատփի մեջ: Փողերը երկաթյա են, փողատուփը լատունից:
Լծափակային մասը ընդհանուր է բոլոր փողերի համար:
Բռնակը պատրաստված է պոպոկից ու ներկված մուգ շագանակագույն, որը ամրանում է փողատուփի հետ:
Ատրճանակի ձգանը ծալովի է և երթային վիճակում այն մտնում է համապատասխան ակոսի մեջ:
Փողերը համարակալված են 1-ից 4:
Նյութում նկարագրվող ատրճանակը հանվել է աճուրդի: Նրա գինը կազմել է $7000 - $10000
Դավիթ Սոֆիյան